Home » 2011 » Սեպտեմբեր » 16 » Մխիթարյանն արեն հրավեր է ստացել ազգային ընտրանուց
17:54
Մխիթարյանն արեն հրավեր է ստացել ազգային ընտրանուց
 Ուկրաինայի ազգային առաջնության գործող չեմպիոն Դոնեցկի "Շախտյորի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ "հանքափորների" ՖԱ հասցեով ֆաքս է եկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ խնդրանքով թույլ տալ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին միանալ Հայաստանի ազգային հավաքականին: Ֆաքսում նշվում է, որ Հենրիխը հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից, որպեսզի օգնի իր ազգայինին ԵՎՐՈ 2012 մրցաշարի վճռորոշ հանդիպումներում. նախ հոկտեմբերի 7-ին Հայաստանը տանը Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում կընդունի Մակեդոնիայի ընտրանուն, իսկ նույն ամսի 11-ին Դուբլինում կխաղա Իռլանդիայի ընտրանու դեմ:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 529 | Added by: Hayk | Tags: հոկտեմբեր, ֆաքս, ԵՎՐՈ 2012, Հանքափորներ, Հենրիխ Մխիթարյան, Դոնեցկի Շախտյոր, կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքական, չեմպիոն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա | Rating: 5.0/1
Total comments: 0