Home » 2012 » Դեկտեմբեր » 4 » Մխիթարյան. "Ես խաղադաշտ եմ դուրս գալիս գոլի համար"
19:12
Մխիթարյան. "Ես խաղադաշտ եմ դուրս գալիս գոլի համար"
 "Չեմպիոնների լիգայի" խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի "Շախտյոր"-"Յուվենթուս" անչափ կարևոր հանդիպումից առաջ Հենրիխ Մխիթարյանը մամուլի ասուլիսի ընթացքում զրուցել է լրագրողների հետ` պատասխանելով վերջիններիս հուզող բազմաթիվ հարցերի: "Մենք միշտ լավ տրամադրությամբ ենք խաղադաշտ դուրս գալիս: "Շախտյորն" այսօր էլ արդեն ապահովել է իր տեղը 1/8 եզրափակիչ փուլում, սակայն մեր երկրպագուների առաջ մենք պետք է ներդնենք մեր բոլոր ուժերը: Հույս ունե՞մ գրավել Բուֆֆոնի դարպասը: Այդ հարցին ես այսպես կպատասխանեմ: Ես ամեն հանդիպմանը խաղադաշտ եմ դուրս գալիս գոլի հեղինակ դառնալու ակնկալիքով: Կկատարեմ այն պահանջները, որը կտա մեր մարզիչը: Ինձ համար ավելի կարևոր է, որ "Շախտյորը" հաղթի, քան թե ես դառնամ այս խաղում գոլի հեղինակ",- ասել է Հայաստանի ազգային ընտրանու և Դոնեցկի "Շախտյորի" առաջատար խաղացողը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 655 | Added by: Gag18 | Rating: 5.0/2
Total comments: 0