Home » 2012 » Նոյեմբեր » 30 » Մխիթարյան. "Մենք խաղալու ենք հաղթանակի համար"
19:41
Մխիթարյան. "Մենք խաղալու ենք հաղթանակի համար"
 Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի "Շախտյորի" առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Tuttosport-ի հետ հարցազրույցում խոսել է նաև "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլի` Թուրինի "Յուվենթուսի" հետ կայանալիք դիմակայության մասին: Հիշեցնենք, որ E խմբում առաջատարը "Շախտյորն" է, "Յուվենթուսը"` երկրորդը: Մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու համար, իտալական ակումբին անհրաժեշտ է խուսափել պարտությունից:
  "Հիանալի է գիտակցել, որ մենք արդեն հիմա հաղթահարել ենք խմբային փուլը, չնայած դեռ չի կայացել ամենակարևոր հանդիպումը: "Յուվենթուսի" հետ հանդիպումը կորոշի, թե ով է լինելու առաջինը: Մեր հաղթաթղթերը` հիանալի բրազիլացիներն ու մարզիչն են, ով գիտի թե ինչպես պետք էմոտիվացնել թիմին: Մեզ բավարարում է նաև ոչ-ոքին, որպեսզի ավարտենք խմբային փուլը առաջին հորիզոնականում, սակայն մենք պատրաստվում ենք խաղալ միմիայն հաղթանակի համար: Երկրպագուներն էլ կգան խաղադաշտ` տեսնելու մեր ակումբի հաջողությունը և մենք կխաղանք հենց նրանց համար",- ասել է Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 636 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0