Home » 2012 » Հուլիս » 27 » Հ. Մխիթարյան. "Պետք է ռիթմի մեջ ընկնենք"
09:32
Հ. Մխիթարյան. "Պետք է ռիթմի մեջ ընկնենք"

 Դոնեցկի "Շախտյորի" հայտնի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ արտահայտվել է օգոստոսի 8-ին Ուկրաինայում կայանալիք Մոսկվայի "Սպարտակի" հետ հանդիպման մասին` նշելով, որ այն հերթական լավ խաղն է լինելու, որը պետք է օգտնի իր թիմին պատրաստ լինելու "Չեմպիոնների լիգայի" գալիք մրցաշարին: "Մենք պետք է ռիթմի մեջ ընկնենք, քանի որ անհրաժեշտ է շաբաթական երկու հանդիպում անցկացնել: "Սպարտակի" հետ խաղն ուղղակի անհրաժաշետություն է: Գուցե ժամանակին այս ուժեղ թիմերի հանդիպումները մեծ իրարանցում էր առաջացնում, բայց դեռևս 1991թ.-ից այս թիմերը խաղում են այլ առաջնություններում: Այժմ ամեն բան ավելի հանգիստ է, քան նախկինում",- ասել է մեր ընտրանու 22-ամյա կիսապաշտպանը:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 335 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0