Home » 2012 » Նոյեմբեր » 24 » Մխիթարյանի գոլը երկրորդն է
12:41
Մխիթարյանի գոլը երկրորդն է
 "Շախտյորի" պաշտոնական կայքը այսօր էլ ամփոփել է առաջին շրջանում թիմի լավագույն գոլի որոշման արդյունքները: Հարցմանը մասնակցած 1227 այցելուներից ուղիղ 294-ը (23.96 տոկոսը) իրենց ձայնը տվել են Դարիո Սռնայի "Դնեպրի" դարպասը խփած ֆանտաստիկ գոլին: Երկրորդ տեղում արդեն 241 (19.64 տոկոսը) ձայնով Հենրիխ Մխիթարյանի` "Արսենալի" դարպասը խփած առաջին գնդակն է, իսկ ահա երրորդ տեղում Լուիս Ադրիանոյի գեղեցիկ գոլն է, որը խփվել է Զապորոժիեի "Մետալուրգի" դեմ կայացած խաղում: Այդ գոլի օգտին արդեն քվեարկել են "Շախտյորի" պաշտոնական կայքի ուղիղ 209 այցելուներ ( 17.03 տոկոսը):
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 684 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0