Home » 2011 » Հուլիս » 17 » Մխիթարյանի թիմն ավելի ուժեղ էր
08:50
Մխիթարյանի թիմն ավելի ուժեղ էր

Ուկրաինայի առաջնության 2-րդ տուրում երեկ Դոնեցկ քաղաքը ներկայացնող "Մետալուրգի" և "Շախտյորի" միջև կայացած դերբի-մրցավեճում հյուրերը՝ "հանքափոր" ֆուտբոլիստները, վստահ հաղթանակ տոնեցին 2-0 հաշվով: Քաղաքային դերբիում "Մետալուրգին" այդպես էլ չի հաջողվում հաղթել համաքաղաքացիներին:
"Հանքափորների" մեկնարկային կազմում էր ընդգրկված մեր ազգային ընտրանու առաջամարտիկ Հենրիխ Մխիթարյանը, ով այս խաղում գոլի հեղինակ չդարձավ, թեև 5-6 անգամ շատ մոտ էր հաջողությանը, բայց անհասկանալիորեն նպաստորեն դիրքերից վրիպում էր: "Շախտյորի" կազմում աչքի ընկան թիմի ավագ Դարիո Սռնան (հանդիպման 45-րդ րոպեին դարպասը գրավելով տուգանային հարվածից) և Վիլյանը (խաղի 65-րդ րոպեին օգտվելով մետալուրգցիների դարպասապահի կոպիտ սխալից):
"Մետալուրգի" հիմնական կազմում էին խաղում մեր՝ ուկրաինական ֆուտբոլային մյուս դեսանտի ներկայացուցիչները՝ Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզզելին: Վերջինս աչքի ընկնելու 2-3 պահ կորցրեց: Կառլեն Մկրտչյանը պահեստայինների թվում էր, սակայն ասպարեզ այդպես էլ դուրս չեկավ:
Այսպիսով՝ "Շախտյորը" երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 517 | Added by: Hartsat | Tags: Մխիթարյան, Շախտյոր, Դոնեցկ, Մետալուրգ, Ուկրաինայի առաջնություն, Գևորգ Ղազարյան, Վիլյան, Քաղաքային դերբի, Դարիո Սռնա, հանքափոր | Rating: 5.0/2
Total comments: 0