Home » 2012 » Դեկտեմբեր » 5 » Մխիթարյանին "Շախտյորը" չի՛ վաճառում
19:10
Մխիթարյանին "Շախտյորը" չի՛ վաճառում
 Կիևի "Դինամոյի" նախկին ֆուտբոլիստ Վիկտոր Լեոնենկոն երեկ հայտարարել է, որ Դոնեցկի "Շախտյորը" դժվար թե համաձայնի վաճառել իր հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: "Գերմանական մի շարք ակումբների հետաքրքրությունը Մխիթարյանի նկատմամբ պատահական չէ: Պատճառը միայն այն չէ, որ հայ ֆուտբոլիստը Ուկրաինայի առաջնության 17 հանդիպումներում դարձել է 18 գոլի հեղինակ: Բացի այդ` նա շատ բարձրակարգ կիսապաշտպան է: 2 հպում գնդակին և փոխանցում: Աստված նրան պարգևատրում է իր աշխատասիրության դիմաց: Ես շատ ուրախ եմ դրա համար: Ռենատ Ահմետովը նաև այն մարդը չէ, ով վաճառի իր առաջատար ֆուտբոլիստներին, անգամ մեծ գումարների դիմաց: Իհարկե, ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն չեմ կարծում, որ "Շախտյորի" նախագահը մոտ ժամանակներս կվաճառի Մխիթարյանին անգամ գերակումբներին",- ասել է Վիկտոր Լեոնենկոն:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 631 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0