Home » 2012 » Դեկտեմբեր » 4 » Մխիթարյանը Եվրոպայի ամենահայտնի ֆուտբոլիստն է
19:18
Մխիթարյանը Եվրոպայի ամենահայտնի ֆուտբոլիստն է
 Ֆուտբոլի պատմության և վիճակագրութայն միջազգային ֆեդերացիան (IFFHS) օրերս էլ անցկացրել է մի հատուկ քվեարկությունը, որը միտված էր որոշելու 2012թ.-ի աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստին: Քվեարկունթյունն այլևս ավարտված է: Այն սկսվել էր այս տարվա հոկտեմբերի 15-ին և ավարտվել է նոյեմբերի 30-ին: Եվրոպական գոտում ամենահայտնի ֆուտբոլիստների ցուցակն էլ գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` 53884 ձայնով: Երկրորդ տեղում ընթացող Էդին Ջեկոյի համար քվեարկել է 32727 հոգի: Քրիշտիանու Ռոնալդուն 5-րդ տեղում է` ընդամենը 10048 ձայնով: Եվրոպական գոտու բոլոր հայտնի խաղացողների ութնյակում են հայտնվել նաև ալբանացի Լորիկ Կանան, իտալացի Ֆրանչեսկո Տոտտին, սերբ Բրանիսլավ Իվանովիչը, ուկրաինացի Եվգենի Կոնոպլյանկան, գեմանացի Միրոսլավ Կլոզեն:
   Եվրոպայի և Հարավային Ամերիկայի առաջին 8 տեղերն ու մնացած մայրցամաքների առաջին 5 հորիզոնականները զբաղեցրած բոլոր ֆուտբոլիստները կպայքարեն արդեն վերջնական փուլում` հաղթողի կոչմանն արժանանալու համար:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 581 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0