Home » 2012 » Դեկտեմբեր » 2 » Մխիթարյանը լավագույնն է
22:10
Մխիթարյանը լավագույնն է
 Դոնեցկի "Շախտյորի" պաշտոնական կայքը, սիրված ավանդույթի համաձայն, նորից հարցում է անցկացրել պարզելու համար, թե ով է "հանքափորների" կազմում նոյեմբեր ամսվա լավագույնը ֆուտբոլիստը: Հարցմանը մասնակցած 583 այցելուներից 123-ը (21.10 տոկոս) իրենց ձայները տվել են բրազիլացի կիսապաշտպան Վիլիանին, 170-ը (29.16 տոկոս) վերջինիս հայրենակից Ֆերնանդինիոյին: Իսկ ահա 234 (40.14 տոկոս) ձայնով հաղթող է ճանաչվել Հայաստանի ազգային ընտրանու առաջատար ու երիտասարդ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` հերթական անգամ ուրախացնելով "հանքափորների" հայազգի երկրպագուներին:
   Հիշեցնենք, որ ամսվա լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար դեռևս պետք է հարցում անցկացվի նաև լրագրողների և "Շախտյորի" վետերանների միջև: Վերջնական արդյունքները կհրապարակվեն միայն ակումբային ամսագրի դեկտեմբերյան համարում:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 655 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0