Home » 2012 » Դեկտեմբեր » 11 » Մյուլլեր. "Ուրախ եմ Մեսսիի համար"
20:17
Մյուլլեր. "Ուրախ եմ Մեսսիի համար"
 Գերմանացի լեգենդար ռմբարկու Գերդ Մյուլլերը մեկնաբանել է հանճարեղ արգենտինացու ռեկորդը: Հիշեցնենք, որ հենց Մյուլլերի ռեկորդն է գերազանցել Լեո Մեսսին` ընթացիկ առաջնությունում խփելով արդեն 86 գնդակ: "Իմ ռեկորդը պահպանվել է 40 տարի` 85 գոլեր 60 խաղերում: Եվ ահա, աշխարհի լավագույն ֆուտբոլիստը գերազանցեց այն: Ես ուրախ եմ Մեսսիի համար: Նա անհավանական խաղացող է, պարզապես ֆուտբոլային հսկա է: Նա շատ լավն է, միևնույն ժամանակ` համեստ և իսկական պրոֆեսսիոնալ: Հուսով եմ, որ նա դեռևս մի քանի գոլեր կհասցնի խփել, և նրա ռեկորդը նույնպես կպահպանվի առնվազն 40 տարի: Մեկ բառով` Մեսսին ֆանտաստիկ է: Նա միայն մեկ մեծ թերություն ունի, որ չի խաղում "Բավարիայում",- կատակել է Մյուլլերը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 675 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0