Home » 2011 » Հուլիս » 27 » Նալդոն վերադառնում է
09:06
Նալդոն վերադառնում է

Բրեմենի "Վերդերի" բրազիլացի երբեմնի ահեղ պաշտպան Նալդոն, ով նախորդ տարվա հուլիսին ստացած ծնկի վնասվածքի պատճառով բաց էր թողել շուրջ մեկ տարի, վերսկսել է իր մարզումները. այս մասին տեղեկացնում է գերմանական հեղինակավոր Bild հանդեսը:
Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը ձմռանը վիրահատության էր ենթարկվել, որն արագացրել էր վերջինիս ապաքինումը: Ըստ Նալդոյի խոսքերի՝ նա անչափ ուրախ է, որ հնարավորություն ունի կրկին խաղադաշտ դուրս գալ: Նա նաև նշել է, որ ցավերն այլևս անցյալում են, և այսօրվանից կփորձի դառնալ աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը և ընդգրկվել Բրազիլիայի ազգային թիմում՝ մասնակցելով 2014թ.-ի աշխարհի առաջնությանը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 425 | Added by: Hartsat | Tags: Bild, մարզումներ, պաշտպան, Բրեմեն, Ֆուտբոլիստ, Նալդո, վնասվածք, Վերդեր | Rating: 5.0/2
Total comments: 0