Home » 2012 » Ապրիլ » 28 » Նանին կարող է բաց թողնել "Պրեմիեր լիգայի" կարևորագույն հանդիպումը
16:37
Նանին կարող է բաց թողնել "Պրեմիեր լիգայի" կարևորագույն հանդիպումը
 Ըստ բրիտանական The Guardian պարբերականի ունեցած տեղեկությունների՝ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանին կարող է և չհայտնվել խաղադաշտում "Պրեմիեր լիգայի" 36-րդ տուրում Մանչեսթերի "Էթիադ Ստադիում" մարզադաշտում կայանալիք հանդիպմանը, որը կարող է լինել Անգլիայի ընթացիկ առաջնության ամենակարևոր հանդիպումը (Խմբ․ նշենք, որ խաղադաշտում են լինելու մանչեսթերյան երկու տիտանները՝ "Սիթին" և "Յունայթեդը")։ Հաղորդվում է, որ երեկ պորտուգալացի ֆուտբոլիստը չի կարողացել ավարտին հասցնել մարզումը ոտքի կոճի վնասվածքի պատճառով։ Թե հատկապես ինչ բարդության է Նանիի ստացած վնասվածքը, դեռևս հայտնի չէ։
     Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նանին խաղադաշտում է եղել 27 պաշտոնական հանդիպումների ժամանակ և կարողացել է աչքի ընկնել ընդամենը 8 անգամ։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 649 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0