Home » 2011 » Հուլիս » 12 » "Նապոլին" նոր ձեռքբերում ունի
18:29
"Նապոլին" նոր ձեռքբերում ունի
 Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը տեղեկացնում է, որ "Ուդինեզեի" 27-ամյա շվեյցարացի կիսապաշտպան Գյոքհան Ինլերը դարձել է "Նապոլիի" ֆուտբոլիստ: Գործարքի մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն իտալական լրատվամիջոցների ունեցած տեղեկությունների համաձայն` տրանսֆերի արժեքը կազմել է 12 մլն եվրո: Գյոքհան Ինլերն այսօր պաշտոնապես ներկայացվել է որպես "Նապոլիի" ֆուտբոլիստ: Ինքը` Ինլերը, նշում է, որ այս տեղափոխությունն իր կարիերայում նոր էջ է բացում:
Նշենք, որ Իտալիայի "Ա Սերիայի" ավարտված առաջնությունում Գյոքհան Ինլերն "Ուդինեզեի" կազմում անց է կացրել 35 խաղ և դարձել 3 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 457 | Added by: Hayk | Tags: Ուդինեզե, La Gazzetta dello Sport, Նապոլի, Գյոքհան Ինլեր, Իտալիա, Ա Սերիա | Rating: 5.0/1
Total comments: 0