Home » 2011 » Մայիս » 10 » "Յուվենթուսը" սկսում է բանակցությունները Վան Գալի հետ
19:35
"Յուվենթուսը" սկսում է բանակցությունները Վան Գալի հետ
Իտալական Football Italia պարբերականի տեղեկացմամբ` Թուրինի "Յուվենթուսը" վերջին տուրում կայացած "Կիևոյի" հետ խաղից հետո (հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի 2-2 հաշվով), վերջնականապես կորցրեց շանսերը մյուս տարի խաղալու "Չեմպիոնների լիգայում", ինչի համար էլ թուրինցիների ղեկավարությունը նոր մարզիչ է փնտրում:
Որպես Լուիջի դել Նիերիի փոխարինող նրանք ընտրել են հոլանդացի գործազուրկ Լուի վան Գալին: Ըստ իտալական թերթի` հոլանդացի մասնագետն արդեն սկսել է նախնական բանակցությունները "Ծեր սինիորայի" ղեկավարության հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 430 | Added by: narekinho | Rating: 5.0/4
Total comments: 0