Home » 2011 » Մայիս » 24 » Պիռլոն 3 տարվա պայմանագիր կնքեց "Յուվենթուսի" հետ
23:21
Պիռլոն 3 տարվա պայմանագիր կնքեց "Յուվենթուսի" հետ
Բրիտանական AP պլրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ 32-ամյա իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիռլոն ազատ խաղացողի կարգավիճակում լինելով 3 տարվա պայմանագիր է ստորագրել Թուրինի "Յուվենթուսի" հետ:
 Նշենք, որ վերջին 10 տարիներն իտալացի կիսապաշտպանը խաղացել է "Միլանում", ում հետ հաղթել է Իտալիայի առաջնությունում, նվաճել երկրի գավաթը, սուպերգավաթը, 2 անգամ հաղթել է "Չեմպիոնների լիգան" և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը:
Պիռլոն կարող էր մնալ "Միլանում", բայց միլանցիները հրաժարվեցին 1 տարուց ավելի երկար պայմանագիր կնքել բազմափորձ վետերանի հետ:
2010/11թթ. մրցաշրջանում Պիռլոն խաղացած 17 խաղերում խփել է մեկ գնդակ և կատարել մեկ գոլային փոխանցում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 429 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0