Home » 2011 » Հուլիս » 3 » Նասրի. "Չեմ պատրաստվում երկարաձգել պայմանագիրս"
11:49
Նասրի. "Չեմ պատրաստվում երկարաձգել պայմանագիրս"
 Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ  Լոնդոնի "Արսենալի" և Ֆրանսիայի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Սամիր Նասրին հրաժարվել է ներկայիս ակումբի հետ իր պայմանագիրը երկարաձգելուց: Ֆրանսիացու գործող պայամանգիրը "զինագործների" հետ ավարտվում է 2012թ.-ին, սակայն ինչպես ենթադրում է ֆրանսիական L'Equipe հանդեսը, ֆուտբոլիստը, փաստորեն, տրանսֆերի է հանվել արդեն հիմա: Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը Նասրիին առաջարկել է ամսական 400 հազար եվրո աշխատավարձ, սակայն 24-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է նոր պայմանագիր կնքելուց:
Տեղեկացնենք, որ տաղանդավոր կիսապաշտպանին ձեռք բերելու հիմնական հավակնորդներ հանդիսանում են անգլիական երկու գրանդները՝ "Մանչեսթեր Յունայթեդը" և "Չելսին": Ֆուտբոլիստին ձեռք բերելու դեպքում ցանկացած ակումբ ստիպված է լինելու "զինագործներին" վճարել 22 մլն եվրո:
Վերջում հավելենք, որ Լոնդոնի "Արսենալի" կազմում Սամիր Նասրին ելույթ է ունենում 2008թ.-ից այդ ընթացքում անցկացնելով 85 խաղ և դառնալով 18 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 479 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0