Home » 2011 » Հուլիս » 27 » Նասրին համաձայնության է եկել "Մանչեսթեր Սիթիի" հետ
20:25
Նասրին համաձայնության է եկել "Մանչեսթեր Սիթիի" հետ
 Բրիտանական RMCSport պարբերականը տեղեկացնում է, որ Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի երիտասարդ կիսապաշտպան Սամիր Նասրին համաձայնեցրել է "Մանչեսթեր Սիթի" տեղափոխության մանրամասները: Նշվում է, որ ֆանսիացին առաջարկ ուներ նաև "Մանչեսթեր Յունայթեդից", որը պատրաստ էր ֆուտբոլիստին տարեկան վճարել 4 մլն եվրո: Միևնույն ժամանակ, "Մանչեսթեր Սիթին" ավելի գրավիչ առաջարկ է արել, և, այս պահին, ֆրանսիացին ավելի հակված է պայմանագիր ստորագրել "Սիթիի" հետ:

Նշենք, որ այժմ Նասրիին մնում է  սպասել լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի որոշմանը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ հաջորդ մրցաշրջանում թիմը կունենա Նասրիի կարիքը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 502 | Added by: Hayk | Tags: Մանչեսթեր Սիթի, կիսապաշտպան, Լոնդոնի Արսենալ, Արսեն Վենգեր, Սամիր Նասրի, RMCSport, Մանչեսթեր Յունայթեդ | Rating: 5.0/1
Total comments: 0