Home » 2011 » Հունիս » 11 » Նասրին հետաքրքրել է "Ինտերի" ղեկավարներին
20:49
Նասրին հետաքրքրել է "Ինտերի" ղեկավարներին
 Լոնդոնի "Արսենալի" և Ֆրանսիայի ազգային հավաքականի երիտասարդ ու տաղանդավոր կիսապաշտպան Սամիր Նասրին ամռանը կարող է փոխել թիմը: Իտալական Football Italia ռադիոկայանը տեղեկացնում է, որ բացի "Մանչեսթեր Յունայթեդից", նրա ծառայություններով հետաքրքրվում է նաև Միլանի "Ինտերը":
Նշենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ կավարտվի մեկ տարի հետո, իսկ համաձայնագրի երկարացման ժամկետի հետ կապված բանակցությունները մտել են փակուղի, որն ավելի շատ ֆինանսական բնույթ ունի: "Արսենալը" Նասրիին առաջարկում է հինգ տարվա պայմանագիր՝ շաբաթական 90 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով:
Նշենք, որ այս պահի դրությամբ ֆրանսիացու համար պայքարի առաջատար է համարվում "Մանչեսթեր Յունայթեդը", որի ներկայացուցիչներն արդեն անցկացրել են նախնական բանակցություններ Նասրիի հետ: Իսկ թե Նասրին կմնա Լոնդոնում կամ կտեղափոխվի այլ ակումբ, կախված է հենց ֆուտբոլիստի որոշումից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 439 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 161 2 »
1-10 11-16