Home » 2011 » Հուլիս » 23 » Նասրին կրկին մերժում է "Արսենալին"
19:50
Նասրին կրկին մերժում է "Արսենալին"
 Լոնդոնի "Արսենալի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ "կանոնիրների" երիտասարդ ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին հրաժարվել է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց: Բանն այն է, որ "Արսենալի" ղեկավարությունը Նասրիին առաջարկել էր շաբաթական 115 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ` հույս ունենալով, որ այդ կերպ իրենց կհաջողվի համոզել ֆրանսիացի ֆուտբոլիստին, որպեսզի նա չտեղափոխվի "Մանչեսթեր Սիթի", սակայն այդ առաջարկությունը Նասրին մերժել է: Բրիտանական The Sun պարբերականի տեղեկությունների համաձայն` եթե "Մանչեսթեր Սիթիին" չհաջողվի այս ամռանը ձեռք բերել Սամիր Նասրիին, ապա ֆուտբոլիստն ուրախ կլինի "Արսենալի" կազմում անցկացնել պայմանագրով նախատեսված վերջին մրցաշրջանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 441 | Added by: Hayk | Tags: Մանչեսթեր Սիթի, The Sun, Սամիր Նասրի, կանոնիրներ, կիսապաշտպան, Լոնդոնի Արսենալ | Rating: 5.0/1
Total comments: 0