Home » 2011 » Դեկտեմբեր » 31 » Նախագահը կատաղությունից հարվածել է ֆուտբոլիստին
15:44
Նախագահը կատաղությունից հարվածել է ֆուտբոլիստին
 Ըստ գերմանական հեղինակավոր reviersport.de կայքի` "Զագրեբի" նախագահ Դրաժան Մեդիչը հարվածել է իր թիմի ֆուտբոլիստներից մեկին` մոսկովյան "Տորբեդո Մետալուրգի" նախկին կիսապաշտպան Վեդրան Ցելիշչակին: Ըստ տեղեկությունների` վիճաբանության պատճառը եղել է այն, որ Վեդրանը հրաժարվել է կավավոր կերպով խզել պայմանագիրն ակումբի հետ, որի արդյունքում էլ հարվածների տարափ է տեղացել ակումբի նախագահի կողմից: Կողմերի հանդարվելուց հետո Ցելիշչակը տեղափոխվել է հիվանդանոց դեմքի և ձեռքի ծանր վնասվածքներով, իսկ "Զագրեբի" նախագահն էլ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել, և մոտ օրերս պետք է դատական գործ հարուցվի: Արդյունքում նրան սպառնում է ազատազրկում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 408 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0