Home » 2011 » Դեկտեմբեր » 18 » Նեյմար. "Կատալոնացիները լավագույնն են"
20:45
Նեյմար. "Կատալոնացիները լավագույնն են"

Այսօր կայացած Ակումբային աշխարհի առաջնության եզրափակչում "Բարսելոնային" պարտվելուց հետո բրազիլական "Սանթոսի" առաջատար Նեյմարը հայտարարել է, որ կատալոնական ակումբն ուժեղագույնն է աշխարհում և նրա խաղամակարդակն անհասանելի է մյուսների համար: "Անհնար է "Բարսելոնային" կանգնեցնել, այն աշխարհի ուժեղագույն ակումբն է, որի կազմում ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են խաղում: Այդուհանդերձ, մենք դարձանք աշխարհի երկրորդ ակումբը, ինչը մեծ ձեռքբերում է մեզ համար",-Նեյմարի խոսքերը մեջբերել է Eurosport հանրահայտ հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականի և "Սանթոսի" հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են "Բարսելոնան" և Մադրիդի "Ռեալը":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 539 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 5