Home » 2012 » Հուլիս » 23 » Նեյմար. "Մեսսին դեռևս լավագույնն է"
14:12
Նեյմար. "Մեսսին դեռևս լավագույնն է"
 Բրազիլիայի ազգային օլիմպիական հավաքականի առաջատար Նեյմարը, ով ներկայումս պատրաստվում է Օլիմպիական խաղերի մեկնարկին, բրիտանացի լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է, որ իր համար արդեն պարզ է, թե ով կարժանանա "Ոսկե գնդակ 2012" մրցանակին և կճանաչվի մոլորակի լավագույն ֆուտբոլիստ: "Մի՞թե ես կարող եմ նվաճել այն: Իհարկե, ոչ: Այդ պարգևը Մեսսիի համար է, ով այսօր էլ լավագույնն է և մրցակցությունից դուրս է: Հենց Լեոն պետք է հաղթի, քանի որ նա մեծ վարպետ է: Ամեն խաղում նա ինչ-որ նոր բան է հնարում: Բոլորս էլ լավ գիտենք, որ հենց արգենտինացին է արժանի ևս մեկ "Ոսկե գնդակ" մրցանակի: Ինձ համար նման պարգևը դեռևս վաղ է",- ասել է 20-ամյա բրազիլացի տաղանդավոր ֆուտբոլիստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 316 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0