Home » 2011 » Հուլիս » 9 » Նեյմար. "Պարագվայի ընտրանու դեմ խաղում պետք է սխալ չգործենք"
19:55
Նեյմար. "Պարագվայի ընտրանու դեմ խաղում պետք է սխալ չգործենք"
 Բրազիլիայի ազգային հավաքականի երիտասարդ հարձակվող Նեյմարը լրագրողներին պատմել է, որ բրազիլացիները մտադիր են այսօր կեսգիշերին Պարագվայի ընտրանու դեմ կայանալիք հանդիպման ժամանակ խփել իրենց առաջին գնդակն "Ամերիկայի գավաթի" շրջանակներում: Այն բանից հետո, ինչ Բրազիլիայի ընտրանին զրոյական ոչ-ոքիով ավարտեց Վենեսուելայի ընտրանու հետ կայացած հանդիպումը, Բրազիլիայում սկսվեցին երևան գալ բազմաթիվ անհանգստացնող շշուկներ: ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Նեյմարի խոսքերը. "Հասկանալի է, որ մենք այսօր պետք է խաղանք ավելի լավ, քան նախորդ խաղում: Ճիշտ չէ, երբ ասում են, որ բրազիլացիները մտածում են միայն գեղեցիկ խաղ ցուցադրելու մասին: Մեզ անպայման պետք է գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, և Պարագվայի ընտրանու դեմ խաղում պետք է անենք ամեն ինչ դրան հասնելու համար: Գոլը գոլ է, անկախ նրանից, թե ինչպես է դա կատարվել. լինի դա ոտքով, փորով թե մարմնի մեկ այլ մասով: Վենեսուելայի ընտրաու հետ կայացած հանդիպման ժամանակ մենք բազմաթիվ պահեր ստեղծեցինք մրցակցի դարպասը գրավելու համար, սակայն չկարողացան այդ գրոհները տրամաբանական ավարտին հասցնել: Պարագվայի դեմ խաղում մենք պետք է փորձենք այդ նույն սխալները չանել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0