Home » 2011 » Հունիս » 25 » Նեյմարին դուր է գալիս Ռոբինյոն
23:23
Նեյմարին դուր է գալիս Ռոբինյոն
Բրազիլական "Սանթոսի" 19-ամյա տաղանդավոր խաղացող Նեյմարը համեստորեն է արձագանքել մեկ այլ բրազիլացի տաղանդի՝ իտալական "Միլանի" հարձակվող Ռոբինյոյի քննադատությանը, և իսպանացի լրագրողին ասել է, որ իր կուռքն է եղել հենց Ռոբինյոն, այլ ոչ թե Պելեն, ով բոլոր բրազիլացիների համար արքա է բառիս բուն իմաստով: Նեյմարը խոսել է իր սիրելի ֆուտբոլիստների մասին. "Իմ պաշտելիների դարանում շատերը կան, ովքեր հիասքանչ խաղացողներ են ու տաղանդներ: Ռոբինյոն իմ կուռքն է եղել, ավելին՝ ես երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել մի թիմում նրա խաղընկերը լինել, իսկ ահա Զիդանը, Ռոնալդոն, Մեսսին ու Ռոնալդուն հիասքանչ խաղացողներ են, որոնց կարելի է հասնել ու նաև անցնել: Նրանցից կարելի է շատ բան սովորել",-Նեյմարի խոսքերը մեջբերում է AS իսպանական պարբերական:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 497 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0