Home » 2012 » Հուլիս » 30 » Նեյմարն իր գոլը նվիրել է Ուսեյն Բոլթին
07:11
Նեյմարն իր գոլը նվիրել է Ուսեյն Բոլթին
 Բրազիլիայի օլիմպիական ընտրանու առաջատար Նեյմարը, ով Բելառուսի հետ կայացած խմբային փուլի արդեն 2-րդ խաղում (Խմբ. այն ավարտվել է բրազիլացիների հաղթանակով` 3-1 հաշվով) բավական գեղեցիկ տուգանային հարվածով գրավել է մրցակցի դարպասը, նշել է, որ իր գոլը նվիրում է յամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթին: "Դա վատ խաղ չէր: Մեր թիմը լավ աշխատեց: Ես ու Մարսելոն այնպես էինք շարժվում իմ գոլը տոնելիս, ինչպես անում է Ուսեյն Բոլթը: Մենք իմ գոլը նվիրել ենք հենց նրան, որպեսզի նա կարողանա նոր ռեկորդ սահմանի այստեղ` Լոնդոնում",- ասել է 20-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 378 | Added by: Hartsat | Tags: Ուսեյն Բոլթ, աշխարհի ռեկորդ, արագավազորդ, Նեյմար, ռեկորդակիր | Rating: 5.0/1
Total comments: 0