Home » 2011 » Հուլիս » 20 » Նեյմարն ու Գանսոն կմնան "Սանթոսում"
21:06
Նեյմարն ու Գանսոն կմնան "Սանթոսում"
 Իտալական հեղինակավոր Il Corriere dello Sport պարբերականը տեղեկացնում է, որ բրազիլական գրանդ "Սանթոսի" երկու առաջատարներ Նեյմարն ու Գանսոն հայտարարել են, որ այս ամռանն իրենք չեն պատրաստվում հեռանալ Բրազիլիայից և տեղափոխվել եվրոպական ակումբ: Երիտասարդ հարձակվող Նեյմարն ասել է. "Ես մնում եմ "Սանթոսում": Ամենածայրահեղ դեպքում կհեռանամ ավելի ուշ, սակայն այս ամռանը չեմ պատրաստվում հեռանալ": Իր հերթին երիտասարդ և տաղանդավոր կիսապաշտպան, խաղադաշտում թիմակիցներին գնդակներ մատակարարող Գանսոն էլ այսպես է արտահայտվել. "Ինձ ցանկանում են գնել մի շարք եվրոպական հզոր ակումբներ, սակայն ես հիմա մտածում եմ միայն Բրազիլիայի ազգային առաջնության և աշխարհի "Ակումբային առաջնության" մասին, որտեղ հանդես է գալու մեր "Սանթոսը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 548 | Added by: Hayk | Tags: Գանսո, Նեյմար, եվրոպական հզոր ակումբներ, Բրազիլիա, հեղինակավոր, Սանթոս, Il Corriere dello Sport | Rating: 5.0/1
Total comments: 0