Home » 2013 » Ապրիլ » 14 » Նեյմարը՝ հերթական հրաշքի հեղինակ
11:40
Նեյմարը՝ հերթական հրաշքի հեղինակ
 Բրազիլացի 21-ամյա հարձակվող Նեյմարը, ով համարվում է դեռևս Եվրոպայում չխաղացած ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը, այսօր վաղ առավոտյան դարձել է պոկերի՝ 4 գոլի հեղինակ իր թիմի՝ "Սանթոսի" կազմում: Վերջինս մրցակցի հարկի տակ հյուրընկալվել էր "Ունիան Բարբարենսե" թիմին: Հանդիպումն ավարտվել է հենց Նեյմարի գոլերի շնորհիվ. "Սանթոսը" հաղթել է 4-0 հաշվով: Հատկանշական է, որ Նեյմարը ողջ խաղում դաշտում է եղել՝ աչքի ընկնելով հանդիպման 8-րդ, 27-րդ, 46-րդ և 51-րդ րոպեներին: Ֆուտբոլիստը, ով վերջերս է փոխել նաև արտաքին տեսքը, կարողացել է իր թիմին բաղձալի հաղթանակ բերել:
  Հավելենք միայն, որ այս պահին Նեյմարի "Սանթոսը" գտնվում է 2-րդ հորիզոնականում՝ 5 միավորով հետ մնալով "Սան Պաուլուից":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 450 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0