Home » 2013 » Ապրիլ » 17 » Նեյմարը հիանում է տարբեր ֆուտբոլիստներով
21:28
Նեյմարը հիանում է տարբեր ֆուտբոլիստներով
Բրազիլական "Սանթոսի" երիտասարդ հարձակվող Նեյմարը պատմել է իր նպատակների մասին, խոսել է նաև եվրոպական ֆուտբոլի մասին, ինչպես նաև նշել խաղացողների, ովքեր տպավորիչ են իր կարծիքով: "Իմ նպատակն աշխարհում առաջինը լինելը չէ. ես պարզապես ուրախ է, որ այսօր ֆուտբոլ խաղալու հնարավորություն ունեմ: Հիմա ես դա անում եմ "Սանթոսի" կազմում և ցանկանում եմ օգնել իմ թիմին, գոլերի հեղինակ դառնալ և խաղալ ավելի լավ, քան խաղացել եմ: Ես դեռևս չեմ տեսնում մեծ տարբերություն Եվրոպայի ու Բրազիլիայի ֆուտբոլային առաջնություններում: Ամենուր խաղադաշտում կա երկու թիմ, որոնք փորձում են գոլի հեղինակ դառնալ: Հիմնական տարբերությունը, թերևս, այն է, որ ֆուտբոլը Եվրոպայում ավելի ուժեղ է: Մեսսին արտակարգ ֆուտբոլիստ է, մեկն այն լավագույներից, ում խաղը ես երբևէ տեսել եմ: Այն որոշումները, որոնք նա կայացնում է դաշտում, կարող են վճռել խաղի ելքը: Կարող եմ ասել, որ ես Մեսսիի երկրպագուն եմ: Իսպանիայում, լավ խաղացողներ շատ կան: Ինձ շատ են դուր գալիս Չավին, Ինյեստան և Ֆաբրեգասը: Ինձ հիացնում է նրանց տաղանդը և մարդկային որակները: Նրանք շատ պարզ մարդիկ են, բայց ցույց են տալիս ֆանտաստիկ ֆուտբոլ",- ասել է երիտասարդ հարձակվողը Նեյմարը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 432 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0