Home » 2011 » Նոյեմբեր » 12 » Նեյմարը մեկ ոտքով արդեն Մադրիդում է
20:56
Նեյմարը մեկ ոտքով արդեն Մադրիդում է
Ինչպես հայտնում են բրազիլական ԶԼՄ-ները, "Սանթոսի" ղեկավարությունը սպասում է Մադրիդի "Ռեալի" սպորտային տնօրեն Միգել Պարդեսայի այցելությանը: Վերջինս ներկայանալու է "Սանթոսի" ներկայացուցիչներին բրազիլացի տաղանդաշատ 19-ամյա ֆուտբոլիստ Նեյմար դա Սիլվայի տրանսֆերի գումարային հարցերը ձևակերպելու նպատակով: Ըստ բրազիլական մամուլի` չնայած ակումբը դեռևս չի հայտարարել իր ֆուտբոլիստին վաճառելու ցանկության մասին, բայց "Սանթոսի" նախագահ Ալվարո դե Օլիվիեյրա Ռիբերիուն ցանկանում է այս հանդիպման ժամանակ ստանալ 20 մլն եվրո կանխավճար իր թիմի կազմը ձմռանն ուժեղացնելու համար:
Հիշեցնենք որ Մադրիդի "Ռեալը" արդեն երկար ժամանակ է, ինչ ցանկանում է գնել Նեյմարի տրանսֆերը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 529 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0