Home » 2012 » Հուլիս » 31 » Նեյմարը խնդրել է "Բարսելոնային" արագացնել իր տրանսֆերը
23:45
Նեյմարը խնդրել է "Բարսելոնային" արագացնել իր տրանսֆերը
 Ինչպես հայտնում են իսպանական մարզական հայտնի լրատվամիջոցները, Բրազիլիայի օլիմպիական ընտրանու առաջատար և "Սանթոսի" եզրային 20-ամյա խաղացող Նեյմարը, ամենայն հավանականությամբ, արդեն այս ամռանը կտեղափոխվի կատալոնական "Բարսելոնա": Ըստ իսպանական մամուլի ներկայացուցիչների` բրազիլացին ցանկություն է հայտնել շուտափույթ կերպով հայտնվել "կապտանռնագույնների" շարքերում, քանի որ վստահորեն կարծում է` Բրազիլիայի ազգային առաջնությունն իր համար արդեն անցյալ է, իսկ ներկան Եվրոպան է և կատալոնական թիմը, որը պատրաստ է գնելու խաղացողին:
   Հարկ է հիշեցնել, որ "Բարսելոնան" անցած տարի "Սանթոսի" հետ նախնական համաձայնագիր է կնքել, ըստ որի` Նեյմարին առաջինը գնող կարող է լինել հենց ինքը, իսկ խաղացողի համար "Բարսելոնան" ստիպված է ավելի քան 58 մլն եվրո փոխհատուցում վճարել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 419 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0