Home » 2011 » Հուլիս » 10 » Նեյմարը պատասխանել է լրագրողների քննադատական հարցերին
19:46
Նեյմարը պատասխանել է լրագրողների քննադատական հարցերին
 Բրազիլիայի ազգային հավաքականի և "Սանթոսի" առաջատար հարձակվող 19-ամյա Նեյմարը երեկ "Ամերիկայի գավաթի" մրցաշարի շրջանակներում Պարագվայի ընտրանու դեմ 2-2 հաշվով խաղալուց հետո Twitter միկրոբլոգի իր էջում պատասխանել է իրեն ուղղված քննադատական մի շարք հարցերի, որոնց հիմնական բնույթը եղել է այն, որ ֆուտբոլիստն այդ անչափ կարևոր համդիպման ժամանակ չի կարողացել փայլուն խաղ ցուցադրել: Նեյմարը գրել է. "Նրանք, ովքեր քննադատում են քեզ այսօր, երեկ քեզ ծափահարում էին և վաղն էլ ծափահարելու են: Խաղի վերջնական արդյունքն այն չէր, ինչ մենք ակնկալում էինք: Սակայն պետք չէ գլուխներն իջեցնել և տխրել, քանի որ դեռ ամեն ինչ առջևում է և ամեն ինչ դեռ կորած չէ":
Այս մասին իր էջում է գրել նաև Նեյմարի թիմակից Գանզոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 530 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0