Home » 2011 » Հուլիս » 16 » "Nike"-ը պատրաստ է օգնել "Յունայթեդին" Սնեյդերին գնելու համար
11:19
"Nike"-ը պատրաստ է օգնել "Յունայթեդին" Սնեյդերին գնելու համար
Հանրաճանաչ "Nike" սպորտային ընկերությունը հնարավոր է օգնի "Մանչեսթեր Յունայթեդին"` իտալական "Ինտերի" հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին գնելու հարցում: Բանն այն է, որ ընկերությունը պատրաստ է վճարել Սնեյդերին այն աշխատավարձը, որը հոլանդացին ցանկանում է ստանալ Անգլիայում, սակայն ինչը չի կարող տալ "Յունայթեդը": Հիշեցնենք, որ անգլիացիները առաջարկում են 194 հազար եվրո շաբաթական աշխատավարձ, սակայն "Nike"-ը պատրաստ է ավելացնել ևս 34 հազար եվրո, որի արդյունքում Սնեյդերը շաբաթական կվաստակի 228 հազար եվրո: "Nike"-ը գնում է այդ քայլին այն բանի համար, որպեսզի ընկերության արտադրանքը լայն տարածում ստանա Արևելքում և Լատինական Ամերիկայում, իսկ "Մանչեսթեր Յունայթեդում" խաղացող Սնեյդերը` ըստ ընկերության մարքեթոլոգների, ավելի մեծ օգուտ կարող է տալ, քան "Ինտերում" խաղացող Սնեյդերը:
   Չնայած այն բանին, որ Ալեքս Ֆերգյուսոնը պնդում է, որ Սնեյդերիով այլևս չեն հետաքրքրվում` անգլիական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ հոլանդացին արդեն մյուս շաբաթ կարող է միանալ Ֆերգիի թիմին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 454 | Added by: mu | Rating: 4.7/3
Total comments: 2