Home » 2012 » Հունվար » 11 » Նոբոան կարող է հեռանալ Կազանից
10:39
Նոբոան կարող է հեռանալ Կազանից
 Ինչպես հայտնում է ռուսական Life Sports էլեկտրոնային հայտնի պարբերականը, Կազանի "Ռուբինի" առաջատար կիսապաշտպան Քրիստիան Նոբոան կարող է մոտակա հաշված ժամերի ընթացքում տեղափոխվել Մոսկվայի "Դինամո", որի ղեկավարությունը էկվադորացու համար առաջարկում է մոտ 15 մլն եվրոյի չափով տրանսֆերային փոխհատուցում: Նշվում է, որ խաղացողը "Դինամո" տեղափոխվելու դեպքում տարեկան կստանա շուրջ 4 մլն եվրո աշխատավարձ:
  Մոսկվայի "Դինամոն" պատրասվում է խաղացողի հետ նաև 3.5 տարվա պայմանագիր կնքել, իսկ հետագայում 1.5 տարով այն երկարաձգել: Թե ինչպիսի հանգուցալուծում կստանա այս տրանսֆերը, կիմանանք առնվազն մեկ շաբաթից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 451 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0