Home » 2012 » Հունվար » 26 » "Նոու Կամպ" մարտադաշտում "Բարսելոնան" զոհեր տվեց
13:53
"Նոու Կամպ" մարտադաշտում "Բարսելոնան" զոհեր տվեց
 Կատալոնական "Բարսելոնան" երեկ կարողացավ իսպանական "Արքայական գավաթի" խաղարկության ուղեգիր նվաճել, սակայն "Կամպ Նոու" մարզադաշտում կայացած մարտում թիմը կորցրեց երկու առանցքային խաղացողների` կիսապաշտպան Անդրես Ինյեստային և հարձակվող Ալեքսիս Սանչեսին:
 Ինչպես հաղորդում է "կապտանռնագույնների" պաշտոնական կայքը, չիլիացի 23-ամյա խաղացողը` Ալեքսիս Սանչեսը ստիպված կլինի մեկ-երկու շաբաթ վերականգնողական վարժություններ կատարել, ինչից հետո միայն կարող է մտածել դաշտ վերադառնալու մասին: Իսկ ահա Անդրես Ինյեստայի վնասվածքն էլ ավելի լուրջ է. ֆուտբոլիստը վնասել է ներքնածնկային ջլերը, ինչի պատճառով կարող է չխաղալ մոտ 4 շաբաթ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 509 | Added by: Hartsat | Rating: 5.0/4
Total comments: 0