Home » 2012 » Նոյեմբեր » 20 » Նորայր Սահակյան. "Մեզ մոտ թիմային աշխատանքը չի ստացվում"
00:11
Նորայր Սահակյան. "Մեզ մոտ թիմային աշխատանքը չի ստացվում"
 Երևանի "Ուլիսի" առանցքային հարձակվող Նորայր Սահակյանը զրուցել է ArmFootball.com-ի թղթակցի հետ` խոսելով նաև իր թիմի ներկայիս գործերի մասին Հայաստանի ներքին առաջնությունում: Ստորև Ձեզ ներկայացնում ենք Նորայրի` հարցազրույցի ընթացքում հնչեցված խոսքերը.
  - "Փյունիկի" դեմ խաղում լավ չխաղացինք, դրա համար էլ պարտվեցինք, բայց կարող էինք և հաղթել, ուղղակի բախտը երես է թեքել մեր թիմից: Ակումբում ներքին ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է, ուղղակի ինչ-որ բան չի ստացվում: "Գանձասարի" դեմ խաղը հավասար հնարավորություններով խաղ էր:
   "Ուլիսն" այս պահին լավագույն մարզավիճակում չի գտնվում: Կաշխատենք տարին լավ փակել: Անհատապես բոլորն էլ լավ են խաղում, բայց մեզ մոտ թիմային աշխատանքը չի ստացվում",- նշել է Նորայր Սահակյանը: 
    Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության գործող չեմպիոնը վաստակած 32 միավորով զբաղեցնում է ընդամենը 6-րդ հորիզոնականը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 607 | Added by: Gag18 | Rating: 5.0/2
Total comments: 0