Home » 2011 » Նոյեմբեր » 23 » Նուրի Շահին. "Ռեալի" երկրպագուները դեռևս չգիտեն իմ հնարավորությունների մասին"
20:50
Նուրի Շահին. "Ռեալի" երկրպագուները դեռևս չգիտեն իմ հնարավորությունների մասին"
Մադրիդի "Ռեալի" թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը, ով "Չեմպիոնների լիգայի" 5-րդ տուրում Զագրեբի "Դինամոյի" հետ խաղում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ "Արքայական" ակումբի հիմնական կազմում, հայտարարել է, որ "Ռեալի" երկրպագուները չգիտեն իր իրական մակարդակը. "Ես առաջին անգամ խաղադաշ դուրս եկա "Ռեալի" հիմնական կազմում և խաղացի ամբողջ 90 րոպե, դա ինձ համար շատ կարևոր էր: Ինձ խաղային առումով լավ չդրսևորեցի, բայց թիմը փայլուն գոլեր հեղինակեց: Ես կես տարի բացակայել եմ և այս հանդիպումն ինձ համար շատ երկար տևեց: Պետք է շատ աշխատեմ: Ես գիտեմ իմ առավելագույն հնարավորությունները և հասկանում եմ, որ երեկ չխաղացի 100 տոկոսով: Բայց իմ հնարավորությունների մասին առայժմ չգիտեն նաև "Ռեալի" երկրպագուները",- Շահինի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0