Home » 2011 » Հունիս » 8 » Նոյերը չի պատրաստվում կրկնօրինակել հանճար Կանին
23:57
Նոյերը չի պատրաստվում կրկնօրինակել հանճար Կանին
Գերմանական tz պարբերականը տեղեկացնում է, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում գելզենկիրխենյան "Շալկե 04"-ից Մյունխենի "Բավարիա" տեղափոխված Գերմանիայի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը լրագրողներին հայտարարել է, որ ունի սեփական խաղաոճ և մտադիր չէ նմանվել որևէ մեկին: Ֆուտբոլիստը անդրադարձել է այս թեմային` պատասխանելով այն հարցին, թե չի՞ ստացել արդյոք խորհուրդներ թիմի նախկին դարպասապահ Օլիվեր Կանից: Գերմանական պարբերականը մեջբերում է Նոյերի խոսքերը. "Առ այսօր ես չեմ զգացել նրա խորհուրդների կարիքը, թեև կարծում եմ, որ Օլիվերը միշտ իմ կողքին կլինի այս կամ այն պատճառով: Համոզված եմ, որ մենք հաճախ ենք զրուցելու նրա հետ: Սակայն ես չեմ պատրաստվում կրկնօրինակել նրա խաղը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 465 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0