Home » 2012 » Հունվար » 5 » "Նյուքասլը" նոր մարզահագուստ ունի
09:25
"Նյուքասլը" նոր մարզահագուստ ունի
 Անգլիական "Նյուքասլի" մարզաշապիկին այսուհետ կհայտնվի նոր արտադրանշան, որի համար "կաչաղակները" տարեկան 15 մլն ֆունտից ավելի գումար կաշխատեն: Ինչպես հայտնում է Goal.com հանրահայտ պորտալը, "Նյուքասլի" մարզաշապիկի դիմային հատվածում կհայտնվի աշխարհահռչակ բիզնեսմեն Ռիչարդ Բրենսոնի գլխավոր ընկերության`  Virgin Money ընկերության արտադրանշանը:
   Հիշեցնենք, որ այս ընկերությունը ավելի վաղ գնել է Northern Rock բանկը, որը 2003թ.-ից մինչև 2011թ.-ի ավարտը ներառված էր "կաչաղակների" մարզահագուստի մեջ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 407 | Added by: Hartsat | Tags: կաչաղակ, արտադրանշան, մարզահագուստ, Virgin Money, Northern Rock, Նյուքասլ, բիզնեսմեն, բանկ, Goal.com | Rating: 5.0/2
Total comments: 0