Home » 2012 » Հունվար » 30 » Օուեն. "Եթե մեկդ վիրավորի Դե Խեաին, ապա ինձ հետ գործ կունենա"
20:10
Օուեն. "Եթե մեկդ վիրավորի Դե Խեաին, ապա ինձ հետ գործ կունենա"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" փորձառու հարձակվող Մայքլ Օուենը, ով վերջին մի քանի տարիների ընթացքում չի կարողանում խաղադաշտ դուրս գալ թիմի հիմնական կազմում, պաշտպանել է իր երիտասարդ թիմակից իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեաին, ում կողմից թույլ տված ընդամենը մեկ սխալը թիմին զրկեց Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի ուղեգրից: Հեղինակավոր Twitter միկրոբլոգի իր էջում բրիտանացի հարձակվողը գրել է. "Երկու օր առաջ "Լիվերպուլի" հետ կայացած գավաթային խաղի արդյունքի վերաբերյալ միայն մի բան կասեմ. համամիտ չեմ նրանց հետ, ովքեր մեր պարտությունը վերագրում են Դավիդին: Ոչ, ես համամիտ եմ, որ մրցաշրջանի ընթացքում Դե Խեան շատ սխալներ է թույլ տվել, բայց մերսիսայդցիների հետ կայացած խաղում մենք պարտվեցինք ոչ միայն նրա սխալի պատճառով: Հասկացեք, եթե Ձեզ քննադատում են խաղից խաղ, ապա թույլ տված ամենաչնչին սխալդ էլ դառնում է աղետ: Ուշադրություն դարձրեք մյուս դարպասապահներին, ովքեր ևս սխալներ են անում և նույնիսկ ավելի կոպիտ, քան Դե Խեան, սակայն նրանց ոչ ոք չի մեղադրում, իսկ այստեղ... : Օրինակ, վերցնենք Ագերի հեղինակած գոլը: Անկյունային հարվածից հետո դարպասային հրապարակում պայքար էր գնում, Դավիդը պետք էր նախ հետևեր գնդակի հետագծին, հետո միայն գնար դեպի այն, սակայն երբ քեզ չեն թողնում շարժվել միանգամից 6 ֆուտբոլիստներ, ապա ոչինչ չես կարող անել, բացի տեղումդ կանգնել և հետևել դրվագի ընթացքին: Այդ դրվագի համար պետք է պատասխան ուզել ոչ թե Դե Խեաից, այլ պաշտպաններից, ովքեր Ագերին թույլ տվեցին հեշտորեն տիրել գնդակին: Նույն բանը կարող եմ ասել նաև, երբ Կայտը գրավեց մեր դարպասը: Այդ գոլում կրկին Դավիդը մեղք չուներ, այդտեղ պաշտպաններն իրենց տեղում չէին: Դավիդը երիտասարդ տղա է, ուստի եկեք նրան հանգիստ թողնենք: Ժամանակը նրան փորձառու կդարձնի":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 388 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0