Home » 2011 » Հոկտեմբեր » 14 » Օուենը Չիչարիտոյին համեմատում է իր հետ
07:23
Օուենը Չիչարիտոյին համեմատում է իր հետ
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" 31-ամյա հարձակվող Մայքլ Օուենն իր երիտասարդ խաղընկեր Չիչարիտոյի մեջ տեսնում է իր երիտասարդ տարիները: "Նայում եմ Խավյերին և տեսնում երիտասարդ տարիներս: Չիչարիտոն օժտված է իսկական հարձակվողի բնատուր ուժով, նա կարողանում է հայտնվել ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում: Իսկ Ռունին ու Բերբատովը լրիվ այլ ֆուտբոլ են խաղում: Վստահ եմ, որ Չիչարիտոն տարիների ընթացքում ավելի է վարպետանալու",-անգլիացի 31-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում "Մանչեսթեր Յունայթեդի" պաշտոնական կայքը:
 Նշենք, որ Չիչարիտոն նոր 5-ամյա պայմանագիր է ստորագրել մանկունիական ակումբի հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 515 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0