Home » 2013 » Ապրիլ » 1 » Օզբիլիսն ու Յուրան «իրար միս են ուտում»
10:08
Օզբիլիսն ու Յուրան «իրար միս են ուտում»
 Կրասնոդարի "Կուբանի" կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով նաև Հայաստանի ազգային ընտրանու անդամ է, մեկնաբանել է Մոսկվայի "Սպարտակի" դեմ կայացած խաղում (Խմբ. խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով) իր կողմից հեղինակած հրաշք-գոլը և խոսել իր ու հավաքականում իր խաղընկեր Յուրա Մովսիսյանի խաղի մասին. "Այսօր առաջին անգամ էի խաղում Մովսիսյանի դեմ: Ես բավականին լավ գոլ հեղինակեցի, իսկ նրան հաջողության հասնել չհաջողվեց: Ինքներդ դատեք, թե այսօր ով ավելի լավ խաղաց: Ինձ մոտ ամեն ինչ կարգի է: Ինչ վերաբերում է այն խաղացողներին, ովքեր այլևս մեզ հետ չեն, ապա միայն մեկ բան կարող եմ ասել՝ խաղացողներն ու մարզիչները գնում-գալիս են, և սա է ֆուտբոլի հմայքը":
  Մեր ազգային ընտրանու հարձակման առաջատար Յուրա Մովսիսյանը բավականին կոշտ պատասխան է տվել Արասի՝ վերոնշյալ այդ հայտարարությանը. "Ընդհանուր առմամբ իմ թիմը լավ խաղաց: Երկակի զգացողություններ ունեմ խաղից: Մի կողմից տնային խաղում միավորներ կորցրինք, մյուս կողմից՝ կարող էինք նաև պարտվել, բայց վերականգնեցինք հաշվի հավասարակշռությունը: Չեմ կարծում, թե "Սպարտակը" վատ ֆուտբոլ էր խաղում: Չեմ հիշում, թե արդյոք երբևէ խաղացել եմ Օզբիլիսի դեմ, սակայն կարծում եմ, որ նրա գոլը միմիայն բախտի գործոնի արդյունքում ստացվեց, թեև հրաշալի էր, անշուշտ: Եթե այդ նույն դիրքից նա միլլիոն անգամ էլ հարվածի, ապա հաստատ չի կարող գոլի հեղինակ դառնալ: Տնային վերջին 3 խաղերում 5 միավոր ենք վաստակել, ինչը շատ քիչ է. պետք է ավելի շատ միավորներ վաստակել և առաջ շարժվել: Հարկավոր է վերջ տալ սխալվելուն":
  Մի՞թե վերոնշյալ երկուստեք «հաճոյախոսությունները» չեն խոսում նաև այն մասին, որ Հայաստանի ազգային հավաքականում ինչ-որ խնդիրներ կան, իսկ հայ ֆուտբոլիստները փորձում են իրար «հասկացնել» այդ ամենը մամուլի միջոցով: Ինչևէ, երևի թե, լռեք:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 595 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0