Home » 2011 » Հուլիս » 25 » Օզբիլիսը սկսում է արդյունավետ խաղ ցուցադրել
21:33
Օզբիլիսը սկսում է արդյունավետ խաղ ցուցադրել
Ինչպես հայտնում է Ամստերդամի "Այաքսի" պաշտոնական կայքը, հոլանդական թիմն ընկերական խաղում ուժերն է չափել արգենտինական "Ինդեփենդիենթեի" հետ: Հոլանդական ակումբի կազմում երկրորդ խաղակեսում ասպարեզ է դուրս եկել նաև հայազգի Արազ Օզբիլիսը:
Երիտասարդ խաղացողը փայլուն հանդիպում է անցկացրել` դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Իր առաջին գնդակն Օզբիլիսը խփել է հանդիպման 47-րդ րոպեին` մի փոքր սուր անկյան տակից գեղեցիկ հարվածով գրավելով արգենտինական ակումբի դարպասի հեռավոր անկյունը: Երկրորդ գնդակն Արազը խփել է բարձրակարգ ֆուտբոլիստներին վայել վարպետությամբ և սառնասրտությամբ հանդիպման 50-րդ րոպեին: Ընդամենը 4 րոպե անց հայազգի ֆուտբոլիստը ձևակերպել է հեթ-տրիկ` աչքի ընկնելով անհատական բարձր մակարդակի հասցված գործողություններով:
Խաղի վերջնական ադյունքը եղել է 5-1 հօգուտ ամստերդամցիների:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 498 | Added by: Hartsat | Tags: Այաքս, հեթ-տրիկ, Արազ Օզբիլիս, Ինդեփենդիենթե, ընկերական խաղ, պաշտոնական կայք, Ամստերդամ | Rating: 5.0/2
Total comments: 0