Home » 2011 » Դեկտեմբեր » 19 » Օզիլի ծառայություններով հետաքրքրված են մի քանի անգլիական ակումբներ
17:29
Օզիլի ծառայություններով հետաքրքրված են մի քանի անգլիական ակումբներ
 Բրիտանական հեղինակավոր people.co.uk կայքը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" գերմանացի կիսապաշտպան Մեսուտ Օզիլի ծառայություններով հետաքրքրված են մի շարք անգլիական ակումբներ, որոնցից ավելի շատ գերմանացուն ցանկանում է ձեռք բերել մերսիսայդյան "Լիվերպուլը": Բանն այն է, որ, ըստ պարբերականի, "սերուցքայինների" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իսպանական "Լա լիգայի" 15-րդ տուրի շրջանակներում կատալոնական "Բարսելոնայից" սեփական հարկի տակ 1-3 հաշվով կրած պարտությունից հետո կարծիք էր հայտնել, որ ինքը պատրաստ է վաճառել 23-ամյա Օզիլին, եթե վերջինիս խաղում ինքն առաջխաղացում չնկատի:
     Հիշեցնենք, որ գերմանաի "կախարդը" "Արքայական ակումբ" է տեղափոխվել 2010թ.-ի աաշխարհի առաջնության ավարտից հետո գերմանական Բրեմենի "Վերդերից" 12.4 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց: Ըստ պարբերականի` ԵՎՐՈ 2012-ի ավարտից հետո "բլանկոսների" ղեկավարությունը հույս ունի Օզիլի վաճառքից ստանալ ոչ պակաս, քան 18 մլն ֆունտ ստեռլինգ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 498 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 2