Home » 2011 » Հուլիս » 11 » Օլիվեր Կանը երկրորդ անգամ է ամուսնացել
17:23
Օլիվեր Կանը երկրորդ անգամ է ամուսնացել
 Մյունխենի "Բավարիայի" և Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը երկրորդ անգամ է ամուսնացել։ Պսակադրության արարողությունը բոլորից գաղտնի է կայացել։ Հրավիրվածների թվում են եղել միայն ամենահարազատ մարդիկ։ Դարպասապահի ընտրյալն է դարձել 29-ամյա Սվենյան։ Զույգն արդեն հինգ ամսական երեխա ունի: Հարսնացուի հայրը լրագրողներին ասել է. "Կանը լավ մարդ է։ Շատ կարևոր է, որ դուստրս նրա կողքին իրեն շատ լավ է զգում։ Նա պարզապես փայլում է երջանկությունից։ Օլիվերն ինձ վրա լավ տպավորություն է գործել։ Այժմ նրանք պատրաստվում են միասին մեղրամիս անցկացնել։ Իսկ մենք այդ ընթացքում կլինենք մեր թոռնիկների հետ"։
Նշենք, որ իր առաջին կնոջ՝ Սիմոնայի հետ Կանը կապված է եղել դեռ 17 տարեկանից։ Այնուհետև նրանք ունեցել են դուստր և որդի, սակայն նրանց զգացմունքները մարել են, և 2009թ.-ին զույգը փոխադարձ համաձայնությամբ որոշել է ամուսնալուծվել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 467 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0