Home » 2012 » Նոյեմբեր » 16 » Օզբիլիսը՝ Հայաստան-Լիտվա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
20:36
Օզբիլիսը՝ Հայաստան-Լիտվա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Հայկական TotalFootball մարզական կայքում ավանդույթի համաձայն նոր հարցում է անցկացվել, որպեսզի որոշվի նաև Հայաստանի ազգային հավաքականի և Լիվայի ընտրանու միջև կայացած ընկերական հանդիպման լավագույն ֆուտբոլիստը: Հայաստան-Լիտվա ընկերական վերոնշյալ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը մասնակցել է 338 ընթերցող, որոնցից ուղիղ 238-ը (մոտ 70 տոկոսը) իրենց ձայնը տվել են Արազ Օզբիլիզին: Հենրիխ Մխիթարյանն էլ ստանալով միայն 37 ձայն (11 տոկոսը) զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ երրորդը՝ 17 ձայնով (5 տոկոսը) Սարգիս Հովսեփյանն է, ով խաղադաշտում անցկացրեր էր ընդամենը հինգ րոպե: Նրան ընդամենը 1 ձայնով զիջում էր առաջին անգամ ազգային հավաքականի մեկնարկային կազմում հայտնված Կամո Հովհաննիսյանը: Քվեարկության արդյունքներն ամբողջությամբ.
Ո՞վ էր լավագույնը Լիտվայի դեմ խաղում:
Արազ Օզբիլիզ (70%, 238 ձայն)
Հենրիխ Մխիթարյան (11%, 37 ձայն)
Սարգիս Հովսեփյան (5%, 17 ձայն)
Կամո Հովհաննիսյան (5%, 16 ձայն)
Կառլեն Մկրտչյան (2%, 6 ձայն)
Գևորգ Ղազարյան (2%, 6 ձայն)
Էդգար Մանուչարյան (1%, 5 ձայն)
Տարոն Ոսկանյան (1%, 3 ձայն)
Վալերի Ալեքսանյան (1%, 2 ձայն)
Մարկոս Պիզելլի (1%, 2 ձայն)
Արտակ Եդիգարյան (1%, 2 ձայն)
Մասիս Ոսկանյան (0%, 1 ձայն)
Ռոման Բերեզովսկի (0%, 1 ձայն)
Ռոբերտ Արզումանյան (0%, 1 ձայն)
Դավիթ Մանոյան (0%, 1 ձայն)
Հովհաննես Համբարձումյան (0%, 0 ձայն)
Արթուր Եդիգարյան (0%, 0 ձայն)
Էդգար Մալաքյան (0%, 0 ձայն)
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 526 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0