Home » 2011 » Հուլիս » 28 » Օզբիլիսը հայտնվել է Հոլանդիայի երիտասարդական հավաքականի կազմում
21:00
Օզբիլիսը հայտնվել է Հոլանդիայի երիտասարդական հավաքականի կազմում
 Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երկրի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն այսօր հրապարակել է 33 ֆուտբոլիստներից բաղակացած նախնական ցուցակ, ովքեր կնախապատրաստվեն օգոստոսի 10-ին Շվեդիայի երիտասարդական հավաքականի հետ կայանալիք ընկերական խաղին: Նշվում է, որ ցուցակում է հայտնվել նաև հոլանդական գրանդ "Այաքսի" հայազգի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը, ով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ազգային հավաքականում խաղալու հրավեր է ստացել, սակայն դեռ վերջնական պատասխան չի տվել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին կհրապարակվի արդեն Հոլանդիայի երիտասարդական հավաքականի վերջնական ցուցակը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 820 | Added by: Hayk | Tags: ոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Այաքս, Շվեդիա, երիտասարդական հավաքական, Արազ Օզբիլիս, գլխավոր մարզիչ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա | Rating: 5.0/1
Total comments: 0