Home » 2012 » Նոյեմբեր » 25 » Օզբիլիսը՝ ինքնագոլի հեղինակ
22:36
Օզբիլիսը՝ ինքնագոլի հեղինակ
Ռուսաստանի "Պրեմիեր լիգայի" առաջնության 17-րդ տուրի շրջանակում "Կուբանը" 4-1 հաշվով հաղթեց "Կռիլյա Սովետովին", ինչից հետո էլ թիմը առաջընթաց ապրեց՝ հայտնվելով 4-րդ հորիզոնականում: Հանդիպման 18-րդ րոպեին Բուլղարիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Իվելին Պոպովի փոխանցումից հետո էլ խաղի հաշիվը բացեց Իբրահիմ Բալդեն, ընդամենը մեկ րոպե անց էլ Պոպովը Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Արազ Օզբիլիսի փոխանցումից հետո կրկնապատկեց հանդիպման հաշիվը: Խաղի 64-րդ րոպեին հյուրերի հարվածից հետո գնդակը դիպավ Արազ Օզբիլիսին ու հայտնվեց դարպասում: Ընդամենը 3 րոպե անց արդեն Արազին փոխարինեց Մարկոս Պիզզելլին, ով 71-րդ րոպեին հստակ իրացրեց Պոպովի վաստակած 11 մետրանոց հարվածը: Իսկ 79-րդ րոպեին բուլղարացին վերջակետ դրեց հանդիպմանը՝ դառնալով դուբլի հեղինակ:Ավելացնենք, որ այս անգամ հյուրերի կազմում պահեստայինների նստարանին էր հայտավորված Ռոման Գրիգորյանը, ով այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ:
   Կրասնոդարցիներն այս հաղթանակի շնորհիվ վաստակեցին 31 միավոր ու ամրապնդվեցին 4-րդ հորիզոնականում:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 607 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0