Home » 2012 » Նոյեմբեր » 20 » Օզբիլիսը` խորհրդանշական հավաքականում
20:11
Օզբիլիսը` խորհրդանշական հավաքականում
 Ռուսական "Чемпионат.com" կայքը կազմել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկվել է անգամ Կրասնոդարի "Կուբանի", ինչպես և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը: Դեռ 22-ամյա ֆուտբոլիստի մասին կայքը արտահայտվում է` գրելով սա. "Հայ կիսապաշտպանը կես մրցաշրջանի ընթացքում հասցրել է դառնալ "Կուբանի" առաջատարը: Նա կառավարում է թիմի խաղը, կատարում է փոխանցումներ, գեղեցիկ անցումներ ու հարվածներ: Սարանսկում Օզբիլիսը հերթական գոլը խփեց տուգանային հարվածով ու ամենաակտիվներից էր խաղադաշտում":
   Ռուսաստանի ընթացիկ առաջնության կայացած 16 տուրերում Օզբիլիսը մասնակցել է 12 հանդիպման ու դարձել է 6 գոլի հեղինակ:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 558 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0