Home » 2012 » Ապրիլ » 28 » Ո՞վ է ասել, որ "Ինտերը" չի ցանկանում գնել
16:59
Ո՞վ է ասել, որ "Ինտերը" չի ցանկանում գնել
 Ըստ իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականի ունեցած տեղեկությունների՝ Միլանի "Ինտերը" ևս մտադիր է այս ամռանը գումարներ ծախսել նոր ֆուտբոլիստների գնման համար։ Հաղորդվում է, որ ամռանը "ներաձուրիները" փորձելու են ձեռք բերել իտալական "Նապոլիի" արգենտինացի հարձակվող Էզեկյել Լավեսսիին, ում համար իտալական ակումբը պատրաստ է հրաժարվել մի կլորիկ գումարից, իսկ ավելի ճիշտ՝ մոտ 15 մլն եվրոյից։ Բացի նշված գումարից "Ինտերը" պատրաստ է նաև "Նապոլիին" նվիրել կա՛մ Գորան Պանդևի, կա՛մ Ջոել Օբիի կամ էլ Մարկո Ֆարաոնիի իրավունքները։ Մնում է միայն "Նապոլին" համաձայնություն տա ու ընտրություն կատարի առաջարկված 3 ֆուտբոլիստների միջև։ Սպասվում է, որ "Նապոլին" չի վաճառի Լավեսսիին, քանի որ իտալացիները ցանկանում են ստանալ զուտ արգենտինացի հարձակվողի տրանսֆերային ողջ գումարը՝ 32 մլն եվրոն։
     Հավելենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային, որ արգենտինացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մախաչկալայի "Անժին"։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 498 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0