Home » 2011 » Հուլիս » 26 » Ո՞վ կնվաճի Եվրոպայի լավագույնի կոչումը
07:26
Ո՞վ կնվաճի Եվրոպայի լավագույնի կոչումը

Երեկ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հայտնվել է շատ հետաքրքրական մի նյութ, ըստ որի` ՈՒԵՖԱ-ի վարկածով նախորդ` 2010-2011թթ.-ների ֆուտբոլային մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու համար հիմնականում կպայքարեն կատալոնական "Բարսելոնայի" ֆուտբոլիստներ Չավին և Լինոնել Մեսսին, ինչպես նաև Մադրիդի "Ռեալի" գերկիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն: Հավակնորդների եռյակը որոշվել է 53 մարզական լրագրողներից կազմված հատուկ ժյուրիի կողմից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների ֆուտբոլային ասոցիացիացներից մեկը:
Ստորև ներկայացնում ենք նաև այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր քվեարկության առաջին փուլի արդյունքներով հայտնվել են լավագույն տասնյակում.
4. Անդրես ԻՆՅԵՍՏԱ  ("Բարսելոնա")
5. Ռադամել ՖԱԼԿԱՈ ("Պորտու")
6. Ուեյն ՌՈՒՆԻ ("Մանչեսթեր Յունայթեդ")
7. Նեմանյա ՎԻԴԻՉ ("Մանչեսթեր Յունայթեդ")
8. Զլատան ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉ ("Միլան")

9. Խերարդ ՊԻԿԵ ("Բարսելոնա")
10. Մանուել ՆՈՅԵՐ ("Շալկե 04"/"Բավարիա")

Հավելենք, որ հիմնական քվերկությունը տեղի է ունենալու Մոնակոյում` "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլի վիճակահանության ընթացքում: Լրագրողները պետք է քվեարկեն ուղիղ եթերում` էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով. այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 520 | Added by: Hartsat | Tags: ՈՒԵՖԱ, մրցաշրջան, Բարսելոնա, Ռեալ, Ֆալկաո, Ինյեստա, Չավի, Ռոնալդու, Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, Մեսսի | Rating: 5.0/3
Total comments: 0